Գրիզմանը` «Եվրո-2016»-ի լավագույն ֆուտբոլիստ
Աշխարհում
18:10 11/07/2016
Աշխարհ

Գրիզմանը` «Եվրո-2016»-ի լավագույն ֆուտբոլիստ

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ՈՒԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է Եվրոպայի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:

Մի խումբ փորձագետներ, այդ թվում` Ալեքս Ֆերգյուսոնը, Ալեն Ժիրեսը, Դևիդ Մոյեսը և այլոք, նախապատվությունը տվել են Գրիզմանին, ով այս մրցաշարում մասնակցել է 7 հանդիպման` դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆրանսիայի հավաքականին ցանկալի տիտղոսը նվաճելու համար հարկավոր էր հաղթել Պորտուգալիայի ընտրանուն, սակայն դա անել չհաջողվեց և, զիջելով 0:1 հաշվով, Դեշամի սաները բավարարվեցին միայն արծաթե մեդալներով:
 

Placeholder
Գրիզմանը` «Եվրո-2016»-ի լավագույն ֆուտբոլիստ