Մանկապարտեզը և դպրոցը՝ մեկում
Կրթություն, գիտություն
17:56 11/07/2016
Աշխարհ

Մանկապարտեզը և դպրոցը՝ մեկում

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշյովը ներկայացրել է Եկատերինբուրգում մշակվող մեկ միասնական կրթական համալիր ստեղծելու ծրագիրը, որն իր մեջ կներառի և դպրոց, և մանկապարտեզ: Այդ մասին տեղեկացնում է «Российская Газета» պարբերականը:

«Դա թույլ է տալիս տնտեսել մարզական, սննդային, բուժական և ադմինիստրատիվ բլոկներում: Բայց ամենագլխավորն այն է, որ երեխան գալիս է մանկապարտեզ ու հետագայում էլ կրթությունը ստանում է մեկ մանկավարժական կոլկտիվում ընդհուպ մինչև դպրոցն ավարտելը: Հաջորդ տարի մենք շահագործման կհանձնենք մանկավարժական կենտրոնը», -վարչապետին ներկայացրել է Կույվաշյովը:

ՌԴ վարչապետն էլ իր հերթին նկատել է, որ փորձը հետաքրքիր է և վերաբերում է նոր ու խոշոր դպրոցներին: Մինչդեռ, ըստ Մեդվեդևի, կառավարությունը խնդիր ունի կարգի բերել փոքր դպրոցները:

«Պետք է ուշադրություն դարձնել բոլոր ուղղությունների վրա՝ և արդիականացման, և վերանորոգման, և կրթական բոլոր օջախներին անհրաժեշտ պարագաներով ապահովման խնդրին», -ասել է Ռուսաստանի վարչապետը:

Placeholder