Տավուշում վիրավորված զինվորին վիրահատել են նաև Երևանում, վիճակը ծայրահեղ ծանր է
Առողջություն
11:15 11/07/2016
Հայաստան

Տավուշում վիրավորված զինվորին վիրահատել են նաև Երևանում, վիճակը ծայրահեղ ծանր է

Հուլիսի 10-ին Տավուշի մարզում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում ստացած Տիգրան Մկրտչյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, 19-ամյա զինծառայողը ստացել է բազմաթիվ վնասվածքներ, վնասվել է թոքը, լյարդը, երիկամը:

Նշենք, որ զինծառայողին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

«Տիգրան Մկրտչյանին վիրահատել են թե Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, թե մեր հոսպիտալում: Դեռ չենք կարող ասել՝ հետագայում նոր վիրահատության կարիք կլինի, թե ոչ»,- ասաց Արամ Ասատուրյանը:

Placeholder
Տավուշում վիրավորված զինվորին վիրահատել են նաև Երևանում, վիճակը ծայրահեղ ծանր է