«Ոսկե ծիրան». «Ինսայթ» ֆիլմի նկատմամբ ռեժիսորը հատուկ վերաբերմունք ունի
Մշակույթ
12:03 12/07/2016
Հայաստան

«Ոսկե ծիրան». «Ինսայթ» ֆիլմի նկատմամբ ռեժիսորը հատուկ վերաբերմունք ունի

«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմ» մրցույթում ընդգրկված ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ» ֆիլմը, որը պատմում է Պավել Զուևի մասին, ով, դժբախտ պատահարից հետո կորցնելով տեսողությունը, ստիպված է կյանքը նորից սկսել՝ մթության մեջ: Երիտասարդ տղամարդը պետք է նորից սովորի ուտել, քայլել, ինքնուրույն լողանալ, տան գործերն անել և նույնիսկ պատուհանից նայել առանց որևէ բան տեսնելու: Նախորդ կյանքի հետ բոլոր կապերը խզված են: Նոր կյանքում կույր Զուևը հանդիպում է մի բացառիկ կնոջ, որը կարողանում է ավելին տեսնել, քան ուրիշներն են ունակ: Նրա անունը նշանային է՝ Նադեժդա (թարգմանաբար՝ «հույս»): Նա աշխատում է տեղի հիվանդանոցում: Նադեժդան օգնում է Զուևին գտնել իր ուժեղ կողմերն ու գոյության իմաստը:

Լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի պրոդյուսեր  Կատյա Ֆիլիպովան ասաց, որ ռեժիսորը հատուկ, առանձնակի վերաբերմունք ունի այս ֆիլմի նկատմամբ, քանի որ նաև սցենարի հեղինակն է:

Գլխավոր հերոսը,  ըստ նրա, հավաքական կերպար է, նախքան նկարահանումները, շփվեն են մի քանի կույր մարդկանց հետ:

«Եղել են տարբեր կենտրոններում, ձեռնարկություններում, որտեղ աշխատել են նման մարդիկ: Իրականում, մեծ փորձություն է, ամենասարսափելին առաջին երկու տարին է, այդ փուլն էլ անցնում են հարազատների, կնոջ կամ ամուսնու օգնությամբ»,- նշեց  ֆիլմի պրոդյուսերը՝ հավելելով, որ ֆիլմն այն մասին չէ, թե ինչքան դժվար է լինել կույր, այլ գեղարվեստական  մտածված պատմություն է, ինչ կապված է կուրության հետ, աշխատում է որպես գործոն:  

Խոսելով գլխավոր դերակատարի մասին, Ն. Ֆիլիպովան ասաց, որ երկար են փնտրել, թե ով կարող է կատարել այդ դերը, քանի որ դժվար է մարմնավորել կույր հերոսի, այնպես անել, որ հանդիսատեսը համոզված լինի, որ, իրոք, կույր է:  Գլխավոր դերակատարն է  Ալեքսանդր Յացենկոն, դերասանուհին՝ Ագրիպինա Ստեկլովան:

Ֆիլմն արդեն արժանացել է «Նիկա» մրցանակի:

Placeholder
«Ոսկե ծիրան». «Ինսայթ» ֆիլմի նկատմամբ ռեժիսորը հատուկ վերաբերմունք ունի