Ղարաբաղյան բանակցությունների հարցում հաջողությունը մոտ է ինչպես երբեք. Սերգեյ Լավրով
Քաղաքական
16:25 12/07/2016
Տարածաշրջան

Ղարաբաղյան բանակցությունների հարցում հաջողությունը մոտ է ինչպես երբեք. Սերգեյ Լավրով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում կողմերը հաջողությանը մոտ են առավել քան երբևէ, սակայն մանրամասները բացահայտելու համար դեռ վաղ է: Այսպիսի բարձրակոչ հայտարարությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամփոփել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը:

«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այս անգամ մենք ավելի շատ ենք մոտեցել հաջողության հասնելուն, քան դա եղել է մինչ այժմ», - ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` հայտարարել է Լավրովը: 

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հավելել է, որ Ռուսասատանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում ձեռքբերված համաձայնությունների մանրամասները դեռևս չեն բացահայտվի:

«Հակիրճ կասեմ, որ հասկանալի պատճառներով մենք բաց կերպով չենք քննարկում մանրամասները, որոնք քննարկվում են նախագահների և արտգործնախարարների հանդիպումների ընթացքում: Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին երեք կողմերի նախագահներն իրենց հանդիպման ավարտին հատուկ պայմանավորվել են, որ կողմերը զգուշորեն կվերաբերվեն ի հայտ եկած հույսի այն նշույլներին, որպեսզի «չձախողեն» իրավիճակը», - ասել է Լավրովը:

Placeholder
Ղարաբաղյան բանակցությունների հարցում հաջողությունը մոտ է ինչպես երբեք. Սերգեյ Լավրով