Մայր տաճարի ավտոկայանատեղին անվճար չդարձավ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:36 13/07/2016
Հայաստան

Մայր տաճարի ավտոկայանատեղին անվճար չդարձավ. «Հրապարակ»

Կարելի էր կարծել, որ բազում հրապարակումներից հետո Էջմիածնի մայր տաճարին պատկանող ավտոկայանատեղին կդառնա անվճար:

Մայր եկեղեցին ոչ միայն չանսաց «բողոք-դիտարկումներին», այլև պարզվում է՝ եթե պատահաբար կայանատեղում կորցրել ես վճարման «չեկը», պետք է վճարես 1500 դրամ, եթե անգամ 5 րոպե ես կայանել:

Ինչո՞ւ այդքան շատ, հարցրինք աշխատակցին։ «Ողջ օրվա համար»:

Իսկ եթե մի քանի րոպե է եղել կայանո՞ւմը: «Կապ չունի` որոշումն այդպիսին է»:

Placeholder
Մայր տաճարի ավտոկայանատեղին անվճար չդարձավ. «Հրապարակ»