ՅՈՒՆԵՍԿՕ. 263 մլն երեխա զրկված է դպրոցական կրթությունից
Կրթություն, գիտություն
19:06 13/07/2016
Աշխարհ

ՅՈՒՆԵՍԿՕ. 263 մլն երեխա զրկված է դպրոցական կրթությունից

Շուրջ 263 մլն երեխա ու երիտասարդ չունեն դպրոցական կրթություն: Նրանցից 61 մլն-ը 6-11 տարեկան են, 60 մլն-ը՝ 12-14 տարեկան, 142 մլն-ը՝ 15-17 տարեկան են: Նման տվյալներ է հրապարակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան նշել է, պետք է կենտրոնացնել ուժերը ապահովելու երեխայի՝ վաղ տարիքից ու ամբողջ ցիկլով կրթություն ստանալու հնարավորությունը, ինչպես նաև իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա վերացնել ամեն քայլափոխի հանդիպող խոչընդոտները:

«Ընդ որում, հատուկ ուշադրություն պետք է դարձվի աղջիկներին, ովքեր բախվում են առավել մեծ դժվարությունների»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը:

Կրթություն ստանալու ճանապարհին լուրջ խոչընդոտներ են համարվում կրթության խտրական լուսաբանումները, զինված հակամարտությունները, ինչպես նաև՝ աղքատությունը:

Դպրոցական կրտսեր դասարանի տարիքի երեխաների 35 տոկոսը կամ 22 մլն-ը, ցածր դասարանների երեխաների 25 տոկոսը կամ 15 մլն-ը, ավագ դասարանների տարիքի երեխաների 18 տոկոսը կամ 26 մլն-ը չեն ստացել կրթություն, քանի որ ապրում են  հակամարտության գոտիներում:

 

Placeholder