ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները
Քաղաքական
12:39 13/07/2016
ԼՂՀ

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները

Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ: Ժամը 11:00-ի դրությամբ այդ ուսումնամարզական թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

«ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային և դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները և աչալուրջ հետևում դրանց գործողություններին»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
 

Placeholder
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները