Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անկարայում և Ստամբուլում փակվել են Ֆրանսիայի դեսպանատունն ու գլխավոր հյուպատոսությունը
Անվտանգության նկատառումներից ելնելով Անկարայում փակվել է Ֆրանսիայի դեսպանատունը, իսկ Ստամբուլում՝ Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը: Այդ մասին հայտնում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատան հայտարարությանը:
«Անկարայում Ֆրանսիայի դեսպանատունը և Ստամբուլում գլխավոր հյուպատոսությունը փակ են հուլիսի 13-ից՝ մինչ հետագա հրահանգները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված միջոցառումները Ստամբուլում չեղյալ են հայտարարվել: