«Բաց զվարճալի ֆուտբոլ» ՝ Ստեփանակերտում
Սպորտ
14:11 13/07/2016

«Բաց զվարճալի ֆուտբոլ» ՝ Ստեփանակերտում

Ստեփանակերտում ավարտվեց ՀՖՖ-ի կողմից կազմակերպված «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի հերթական միջոցառումը:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այս անգամ միջոցառմանը մասնակցել է 169 երեխա Ստեփանակերտից և Մարդակերտից, որոնք կատարել են ֆուտբոլային վարժություններ և անցկացրել փոքր ֆուտբոլային խաղեր խաղադաշտում:

ՀՖՖ-ն տրամադրել էր մարզահագուստ, գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ: ՀՖՖ հրահանգիչների հետ մեկտեղ միջոցառման կազմակերպման և անցկացման հարցում մեծ աջակցություն են ցուցաբերել 10 մարզիչներ Արցախից:

Placeholder
«Բաց զվարճալի ֆուտբոլ» ՝ Ստեփանակերտում