Տավուշում վիրավորված զինվորի վիճակն կայուն ծանր է
Առողջություն
19:24 14/07/2016
Հայաստան

Տավուշում վիրավորված զինվորի վիճակն կայուն ծանր է

Հուլիսի 10-ին Տավուշի մարզում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում ստացած Տիգրան Մկրտչյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Հիշեցնենք, որ 19-ամյա զինծառայողը ստացել է բազմաթիվ վնասվածքներ, վնասվել է թոքը, լյարդը, երիկամը:

«Երևան տեղափոխվելուց հետո զինվորի վիճակը ծայրահեղ ծանր էր, բայց մեզ հաջողվեց  կայունացնել վիճակը: Դա արդեն ենթադրում է, որ դրական ընթացքով շարժվում ենք առաջ»,- ասաց Արամ Ասատուրյանը:

Նշենք, որ զինծառայողին վիրահատել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, որից հետո տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ ևս վիրահատության է ենթարկվել:


 

Placeholder
Տավուշում վիրավորված զինվորի վիճակն կայուն ծանր է