«Կրթական համակարգի ուռճացված ապարատը կկրճատվի». նախարարի խորհրդական «Առավոտ»
Օրվա մամուլ
10:08 15/07/2016
Հայաստան

«Կրթական համակարգի ուռճացված ապարատը կկրճատվի». նախարարի խորհրդական «Առավոտ»

«Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Նաիրա Հայրապետյանը, անդրադառնալով կրթական համակարգում նախատեսվող փոփոխություններին և օպտիմալացմանը, ասել է. «Ի դեպ, նախարարի կողմից իրականացվող նոր բարեփոխումների զգալի մասը վերաբերելու է կրթական համակարգում ուռճացված ապարատի կրճատմանն ու պետական միջոցների տնտեսմանը, ինչի մասին հայտարարել էր նաև վարչապետ Աբրահամյանը, և ես ողջունում եմ այդ ռեֆորմն ու սեփական օրինակով դրսևորում եմ այն»:

Հարցին՝  տեսակետ կա, որ Լևոն Մկրտչյանն անցումային նախարար է, կհաջողվի՝ նրան արմատական քայլեր իրականացնել,  զրուցակիցն արձագանքել է. «Նախարար Մկրտչյանի նպատակադրվածությունն այդ ամենն իրականացնելու չափազանց մեծ է, և վստահ եմ, նա կհիշվի կրթության համակարգի պատմության մեջ որպես այդ ռեֆորմների իրականացնող»:

Placeholder
«Կրթական համակարգի ուռճացված ապարատը կկրճատվի». նախարարի խորհրդական «Առավոտ»