Բուհերում ընդունելության վերջնական անցողիկ միավորները հայտնի են
Կրթություն, գիտություն
10:36 15/07/2016
Հայաստան

Բուհերում ընդունելության վերջնական անցողիկ միավորները հայտնի են

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերում ընդունելության անցողիկ միավորների վերջնական ցանկը: 

ԵՊՀ-ում «Մաթեմատիկա» մասնագիտության համար անվճար տեղի անցողիկ միավորն է եղել 38.00, վճարովիի համար 20,50, «Տեղակատվական անվտանգություն» մասնագիտության համար 39.00, վճարովի՝ 28.75, «Տնտեսագիտություն» մասնագիտության համար անվճար՝ 58.50,  վճարովի՝ 25.25: «Միջազգային հարաբերություններ» և «Իրավագիտություն» մասնագիտությունների համար այս տարի ԵՊՀ-ում ավճար տեղեր չեն եղել, իսկ վճարովիի համար անցողիկ միավորներչը համապատասխանաբար եղել են 45.75 և 52.00:

ՀՊՄՀ -ում՝ 5 Տարրական մանկ. և մեթոդիկա մասնագիտության համար անվճարի անցողիկ միավորն է 34-ը, վճարովին՝ 15-ը ԵՊԼՀ-ում՝ Լեզվաբանություն, անգլերեն լեզու՝ 54,0-ն անվճար անցողիկ միավորն է, 28,25՝ վճարովի:  ԵՊԲՀ-ում՝ Բուժական գործ մասնագիտության համար անվճար անցողիկ միավորը 39,75, վճարովի անցողիկ միավորը՝ 27,50:

Անցողիկ միավորներին կարող եք ծանոթանալ ԳԹԿ պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ ԲՈՒՀ չընդունված դիմորդները իրենց դրական միավորներով հնարավորություն կունենան մասնակցելու թափուր մնացած վճարովի տեղերի մրցույթին: Այդ մրցույթին մասնակցելու համար դիմորդները պետք է կրկին դիմում-հայտ լրացնեն համապատասխան ԲՈՒՀ-ում հուլիսի 16-ից մինչև հուլիսի 20-ը ընկած ժամանակահատվածում

Placeholder