«Հրապարակ» Ռուսաստանը համոզում է Իրանին
Օրվա մամուլ
10:06 16/07/2016
Հայաստան

«Հրապարակ» Ռուսաստանը համոզում է Իրանին

«Հրապարակ»-ը գրում է. «Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ համոզի Իրանին` չդիմադրի ռուս խաղաղապահներին շփման գծում՝ Իրանի սահմանին տեղակայելու հարցում, ինչին Իրանը կտրականապես դեմ է։

«Ռուսաստանի ջոկերն այս խաղում այն է, որ Կասպրչիկի` ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի առաքելության ընդլայնումը, ըստ Ռուսաստանի, կնշանակի պրո-ՆԱՏՕ-ական կոնտինգենտի առկայություն շփման գծում, և վատի ու վատթարագույնի միջև, Իրանը ճիշտ կանի, որ նախընտրի իր «մշտական բարեկամ» Ռուսաստանին», սակայն կարծում ենք` Ռուսաստանին չի հաջողվի համոզել Ռոհանիին այդ հարցում»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, Բաքվում Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպում է նախատեսված: Իսկ մինչ այդ հանդիպումը Ռուսաստանը «բլիթ» դրեց Իրանի սեղանին` 2.5 միլիարդ արտահանման վարկի տեսքով:

Placeholder
«Հրապարակ» Ռուսաստանը համոզում է Իրանին