Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգից:
Ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրել էր, որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ. « Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում: Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի հետևանքով զոհերի թիվը հասնել է 90-ի, 1154 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»:
Նախնական տեղեկություններով Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։
Հայտնում ենք, որ #Թուրքիա'ում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552:
— MFA of Armenia (@MFAofArmenia) July 16, 2016