ԱԳՆ խոսնակ. Հարևան երկրում կայունությունը կարևոր է  տարածաշրջանի համար
Քաղաքական
15:35 16/07/2016
Հայաստան

ԱԳՆ խոսնակ. Հարևան երկրում կայունությունը կարևոր է տարածաշրջանի համար

«Շարունակում ենք ուշադրությամբ հետևել ենք Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին: Հարևան երկրում կայունությունը, կարգուկանոնը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման վրա կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:



Ավելի վաղ ԱԳՆ խոսնակը տեղեկացրել էր, որ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552:

Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ: Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում:

Նախնական տեղեկություններով,  ‪‎Թուրքիա‬յում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։

 

Placeholder
ԱԳՆ խոսնակ. Հարևան երկրում կայունությունը կարևոր է տարածաշրջանի համար