Թեժ գիծ՝ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար
Քաղաքական
11:57 16/07/2016

Թեժ գիծ՝ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար

Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգից:

Ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրել էր, որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ. « Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում: Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի հետևանքով զոհերի թիվը  հասնել է 90-ի, 1154 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»:

Նախնական տեղեկություններով ‪‎Թուրքիա‬յում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։

Placeholder
Թեժ գիծ՝ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար