Թուրքիայում քննարկվում է մահապատժին վերադառնալու հնարավորությունը
Քաղաքական
15:02 16/07/2016

Թուրքիայում քննարկվում է մահապատժին վերադառնալու հնարավորությունը

Թուրքիայում մահապատժին վերադառնալու հնարավորությունը կքննարկի երկրի Սահմանադրական խորհուրդը, որն այսօր նիստ է հրավիրել: Այդ մասին այսօր «Interfax»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ պատիժ է սպասվում հեղաշրջման փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվածներին:

«Թուրքիայի արդարադատության համակարգի շրջանակներում հեղաշրջման փորձ կատարածների մեղքը հաստատվել է: Իսկ Սահմանադրության համաձայն, մահապատիժ երկրում չի կիրառվում», -հայտարարել է երկրի վարչապետը:

«Այսօր Սահմանադրական խորհուրդը կհավաքվի և կքննարկի մահապատժին անցնելու հնարավորության հարցը: Ինչպես նաև, այդ հարցի վերաբերյալ կկայանան միջկուսակցական քննարկումներ», -հավելել է Յըլդըրըմը:

Հիշեցնենք՝ Թուրքիայում հուլիսի լույս 16-ի գիշերը զինված հեղաշրջման փորձ էր կատարվել, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, շուրջ 200 մարդ է մահացել, այդ թվում՝ քաղաքացիներ, 1440-ը՝ վիրավորում է ստացել,  2639  մարդ էլ  ձերբակալվել է:

Placeholder
Թուրքիայում քննարկվում է մահապատժին վերադառնալու հնարավորությունը