«Եթե մեր հորդորները չլսվեն, ի վիճակի ենք վնասազերծելու նրանց». Հունան Պողոսյան
Քաղաքական
16:10 17/07/2016
Հայաստան

«Եթե մեր հորդորները չլսվեն, ի վիճակի ենք վնասազերծելու նրանց». Հունան Պողոսյան

Ոստիկանությունը և բոլոր իրավապահ մարմինները առաջին իսկ վայրկյանից հոդորել ու այժմ էլ հորդորում են նրանց հետ կանգնել հանցավոր մտադրություններից և հանձնվել իշխանություններին,- ՊՊԾ գնդի մոտ լրագրողներին հայտնեց Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։

Նա հայտարարեց, որ ոստիկանությունը և իրավապահ ողջ համակարգը ունեն ուժեր ու միջոցներ,  ձեռնարկում ու ձեռնարկելու են անհրաժեշտ կանխարգելիչ և օպերատիվ հետախուզական միջոցառումները։

«Եթե մեր հորդորները չլսվեն, մենք ի վիճակի ենք վնասազերծելու նրանց, որովհետև մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում», -հավելեց Պողոսյանը։

Հարցին, թե հստակ ժամկետ տրվա՞ծ է բանակցությունների ավարտի համար, փոխոստիկանապետը պատասխանեց. «Քանի դեռ չենք կորցրել ոչ մի հույս բանակցություններով ավարտելու այս ողջ գործընթացը, մենք շարունակելու ենք բանակցել»։

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված անձանց պահանջների մասին հարցին ի պատասխան Հունան Պողոսյանն ասաց, որ իշխանոթւյուններին ներկայացվել է մեկ պահանջ՝ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելը։

Պաշտոնյան տեղեկացրեց, որ այսօր լուսադեմին մի խումբ անձին զինված ինքնաձիգներով և ատրճանակներով զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա, մուտք են գործել տարածք ու այնտեղ բռնությամբ պահում են պատանդներ, որոնց թիվը 7-ն է։

Նա հաստատեց, որ պատանդների թվում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Պատանդների վերաբերյալ այլ մանրամասներ Պողոսյանը չփոխանցեց։

Նաև ընդգծեց, որ ՊՊԾ-ն գրաված անձանց կողմից վիրավորներ չկան։

Placeholder
«Եթե մեր հորդորները չլսվեն, ի վիճակի ենք վնասազերծելու նրանց». Հունան Պողոսյան