Ֆիզիկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ոսկե մեդալի է արժանացել
Կրթություն, գիտություն
19:29 18/07/2016
Հայաստան

Ֆիզիկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ոսկե մեդալի է արժանացել

Շվեյցարիայում կայացած 2015-2016 ուստարվա «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմը շահել է մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ:

Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝  Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Էդգար Վարդանյանն արժանացել է ոսկե մեդալի: ՀՀ հավաքականը ղեկավարել են Գագրի Գրիգորյանը՝ «ԱՅԲ» կրթական հիմնադրամ, Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ և Բիլոր Կուրղինյանը՝ «ԱՅԲ» կրթական հիմնադրամ, Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչ:

 

 

Placeholder
Ֆիզիկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ոսկե մեդալի է արժանացել