Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնի հաղթողներն արդեն հայտնի են: Հիշեցնենք, որ այս տարի փառատոնին ներկայացվել էր ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել էր շուրջ 135 ֆիլմ:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ – Բալերի անունները/ռեժ․` Բրանկո Շմիդտ (Խորվաթիա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ – Անմահը/ռեժ․` Սեյեդ Հադի Մոհաղեղ (Իրան)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ – Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին/ռեժ․՝ Իգլիկա Տրիֆոնովա (Բուլղարիա/Նիդերլանդներ/Շվեդիա)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ – Ձախ ափի հանդիման/ռեժ․՝ Եվգենի Գրիգորև (Ռուսաստան)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ – Դոնժուանը/ռեժ․՝Եժի Սլադկովսկի (Շվեդիա/Ֆինլանդիա)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ – Մանուկը/ռեժ․՝ Մարկուս Պրադու (Բրազիլիա)
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (լավագույն հայկական լիամետրաժ խաղարկային ֆիլմ) – Բարի լույս/ռեժ․՝Աննա Արևշատյան (Հայաստան)
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (լավագույն հայկական վավերագրական ֆիլմ) - Քարքարոտ ճամփաներ/ռեժ․՝Առնո Խայաջանյան (Ֆրանսիա)
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (լավագույն հայկական կարճամետրաժ խաղարկային ֆիլմ) - Ընձառյուծի լռությունը/ռեժ՝ Վիգեն Արմենյան (Ֆրանսիա)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ - 28:94 Տեղական ժամանակով/ռեժ․՝ Դավիթ Սաֆարյան (Հայաստան/Գերմանիա/Նիդերլանդներ)
Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ լավագույն սցենարի համար -
28:94 Տեղական ժամանակով/ռեժ․՝Դավիթ Սաֆարյան (Հայաստան/Գերմանիա/Նիդերլանդներ)
Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաև նոր՝ փառատոնի նախագահի մրցանակ, որն ստացավ Աննա Մելիքյանը իր «Սիրո մասին» (2015) ֆիլմի համար:
FIPRESCI ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ
Բալերի անունները/ռեժ․՝Բրանկո Շմիդտ (Խորվաթիա)
ԷԿՈՒՄԵՆԻԿ ԺՅՈՒՐԻԻ ՄՐՑԱՆԱԿ
Անմահը/ռեժ․՝Սեյեդ Հադի Մոհաղեղ (Իրան)
Փառատոն պատվավոր հյուր դերասանուհի Ժակլին Բիսեթը պարգևատրվել է «Փարաջանովյան թալեր» մրցանակով։
հյուր