Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել. Ոստիկանություն
Իրավունք
10:35 18/07/2016

Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել. Ոստիկանություն

Հուլիսի 17-ին Երևանի տարբեր վայրերից ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկվածները ազատ են արձակվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանությունից, սակայն, չասացին, թե որքան է եղել բերման ենթարկվածների թիվը: Տարբեր տեղեկությունների համաձայն, նրանց թիվը անցել է 100-ից:

«Մենք այդ մասին ավելի ուշ կհաղորդենք», -ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշենք, որ նախօրեին Ոստիկանության Էրեբունի վարչական տարածքում գտնվող Պետական պահպանության ծառայության գունդը գրավվել էր «Սասնա ծռեր» խմբի կողմից:

Վերջինները, որոնց կազմում շուրջ 25 մարդ կա, պատանդ են պահում ոստիկանության պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ փոխոստիկանապետ Գուրգեն Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Placeholder
Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել. Ոստիկանություն