ՀՀԿ-ն կողմնորոշվել է Ստեփանավանում իր թեկնածուի հարցում.«Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:48 19/07/2016

ՀՀԿ-ն կողմնորոշվել է Ստեփանավանում իր թեկնածուի հարցում.«Ժողովուրդ»

Հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ի վերնախավը կողմնորոշվել է Ստեփանավանում իր թեկնածուի հարցում: Ըստ այդմ իշխանությունների թեկնածուն լինելու է Ստեփանավանի գործող քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը:

«Նրա և եղբոր անունը պարբերաբար կապվում է տարբեր աղմկոտ պատմությունների հետ: Մինչ այս, կասկածներ կային, որ ՀՀԿ-ն հնարավոր է՝ չպաշտպանի Միքայել Ղարաքեշիշյանի թեկնածությունը, և այդ դեպքում հնարավոր էր, որ նա չառաջադրվեր, սակայն այժմ արդեն ակնհայտ է, որ նա իր խնդիրները լուծել է և կմասնակցի ընտրություններին»,-գրում է թերթը:

Placeholder
ՀՀԿ-ն կողմնորոշվել է Ստեփանավանում իր թեկնածուի հարցում.«Ժողովուրդ»