Նորածնի առքուվաճառքի գործը տեղից չի շարժվում.«Իրավունք»
Օրվա մամուլ
09:36 19/07/2016
Հայաստան

Նորածնի առքուվաճառքի գործը տեղից չի շարժվում.«Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է. ««Հինգ հազար դոլարով նորածնի առքուվաճառքի   աղմուկ  առաջացրած   փաստով հարուցված քրեական գործով այս պահին որևէ քննչական գործողություն չի կատարվում։

«Սառած վիճակ է, ո՛չ փորձաքննություններ են նշանակվում, ո՛չ այլ գործողություն է կատարվում։ Կարծում եմ՝ հնարավոր է քննչական մարմինները վերաորակավորեն քրեական գործը»,– «Իրավունք»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է նորածնին գնած, Տափերական գյուղի բնակչուհի 37-ամյա Քրիստինե Կիրակոսյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանը նաև տեղեկացրել է. «Գործով կալանավորված բժշկուհու խափանման միջոցը փոխվել է»։

Երեխայի առքուվաճառքի միջնորդության մեջ կասկածվող բուժաշխատողին ազատ արձակելու լուրը, ըստ աղբյուրի,  հաստատել են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից՝ դատախազի որոշմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվել Է ստորագրությամբ ազատ արձակելու։

Placeholder
Նորածնի առքուվաճառքի գործը տեղից չի շարժվում.«Իրավունք»