Բավարիայում գնացքի վրա հարձակվողը եղել է Աֆղանստանից փախստական
Իրավունք
10:07 19/07/2016
Աշխարհ

Բավարիայում գնացքի վրա հարձակվողը եղել է Աֆղանստանից փախստական

Ոճրագործը, ով Գերմանիայում կացնով հարձակվել է գնացքի ուղևորների վրա, 17-ամյա փախստական է Աֆղանստանից: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Բավարիայի դաշնային հողերի ներքին գործերի նախարարը: Ըստ նրա, երիտասարդը Գերմանիա է եկել մեծահասակների ուղեկցությամբ, բնակվել է Օկսենֆուրտ քաղաքում:  Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նա պետք է տեղափոխվեր խնամատար ընտանիք:

Deutsche Welle-ի փոխանցմամբ, հարձակումից առաջ նա գոռացել է «Ալլահ աքբար»: Ականատեսների խոսքով, նա ունեցել է կացին և դանակ:

Հուլիսի 18-ի գիշերը զինված տղամարդը հարձակվել է ուղևորատար գնացքի վրա: Իրավապահ մարմիններ կրակել են ոճրագործին, ով ցանկացել է թաքնվել: Հարձակման հետևանքով չորս մարդ վիրավորվել է, նրանցից երեքը հոսպիտալացվել են, վիճակները եղել է ծանր: Sky News-ի տեղեկություններով, 14 մարդ գտնվում է շոկային վիճակում:

Placeholder
Բավարիայում գնացքի վրա հարձակվողը եղել է Աֆղանստանից փախստական