Թուրքիայում զինված անձինք հարձակում են գործել ոստիկանական բաժանմունքի վրա
Քաղաքական
11:50 19/07/2016
Աշխարհ

Թուրքիայում զինված անձինք հարձակում են գործել ոստիկանական բաժանմունքի վրա

Թուրքիայի  հյուսիս-արևելքում մի խումբ զինված անձինք հարձակում են գործել ոստիկանական բաժանմունքի վրա: Այս մասին տեղեկացնում է թուրթական «Hurriyet» պարբերականը: 

Զինյալները դարանակալել ու կրակ են բացել ոստիկանների վրա  նրանց կողմից հերթապահվող թունելի ելքի մոտ:

Ներկա պահին տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվում:

Placeholder
Թուրքիայում զինված անձինք հարձակում են գործել ոստիկանական բաժանմունքի վրա