Խորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել, իրականացվում է հերթապահություն
Քաղաքական
08:08 19/07/2016
Հայաստան

Խորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել, իրականացվում է հերթապահություն

Ոստիկանությունը շարունակում է հերթապահությունը Խորենացու փողոցում, որտեղ գիշերը խաղաղ է անցել, միջադեպեր չեն գրանցվել։ Ոստիկանությունը շարունակում է փակ պահել փողոցը, իրականացվում է հերթապահությունը։

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամներ զինված ներխուժել էին ոստիկանության ՊՊԾ գունդ ու այժմ պատանդ են պահում  չորս ոստիկանի, որոնց թվում են բարձրաստիճան ոստիկաններ։ ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ներսում գտնվող անձինք ապահովվել են սնունդով և դեղորայքով։

Խմբի պահանջն է՝ իշխանափոխություն և Սեֆիլյանի ազատ արձակում։ Երեկ հնարավոր երրորդ պահանջի մասին հայտարարվեց՝  Սեֆիլյանի հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկի հետ։ Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը երեկ տեղեկացրել  էր, որ զինված խմբի հետ բանակցություններ են ընթանում։

Placeholder
Խորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել, իրականացվում է հերթապահություն