Վաշինգտոնը  դատապարտել է բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում
Քաղաքական
01:55 20/07/2016
Հայաստան

Վաշինգտոնը դատապարտել է բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում

«Մենք խստորեն դատապարտում ենք բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում ու այլուր, եւ խրախուսում Հայաստանի իշխանություններին իրադրությունը շտկելու համար ցուցաբերել համապատասխան զսպվածություն», - Ամերիկայի ձայնի հայկակական ծառայության փոխանցմամբ ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մարք Թոները, ով նաև, ըստ աղբյուրի ցավակցություն է հայտնել Երևանում զոհված ոստիկանի ընտանիքի անդամներին ու ասել, որ իրենք աղոթում են վիրավորների համար։
 
Նրա խոսքով, ժողովրդավարական եղանակով ընտրված կառավարության տապալումը միշտ էլ վատ գաղափար է։

«Քաղաքական փոփոխություններ պետք է իրականացվեն ժողովրդավարական եղանակով», - նշել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Placeholder
Վաշինգտոնը դատապարտել է բռնության միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու եղանակը Հայաստանում