Զինված խմբին բեռնատար տրամադրելու մեղադրանքով Խ. Գիշչյանը կալանավորվել է
Իրավունք
19:25 20/07/2016
Հայաստան

Զինված խմբին բեռնատար տրամադրելու մեղադրանքով Խ. Գիշչյանը կալանավորվել է

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօ բավարարել է Խաչատուր Գիշչյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած միջնորդությունը:

Գիշչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը Panorama.am-ին հայտնեց, որ իր պաշտպանյալին առաջադրվել է մեղադրանք Ոստիկանության ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զինված հարձակմամբ զավթելու  գործողություններին օժանդակելու համար:

«Ըստ մեղադրանքի, իր տիրապետության տակ եղել է «Կամազ» մակնիշի մեքենա, որն ինքը տրամադրել է  այդ խմբին: Պաշտպանյալս մեղադրանքը չի ընդունում, ըստ իր ցուցմունքների, բեռնատարն անցել է խմբին՝ անկախ իր կամքից»,-ասաց փաստաբան Սարգսյանը:

Հարցին, արդյոք զինված խմբի անդամները գողացել են  մեքենան, փաստաբանը պատասխանեց. «Մանրամասները ես չեմ կարող ասել: Ես չեմ ուզում հրապարակել»:

Placeholder
Զինված խմբին բեռնատար տրամադրելու մեղադրանքով Խ. Գիշչյանը կալանավորվել է