Ֆինանսական տարվա ընթացքում  Microsoft-ի զուտ շահույթը աճել է 37,8 տոկոսով
Տնտեսություն
19:19 20/07/2016
Աշխարհ

Ֆինանսական տարվա ընթացքում Microsoft-ի զուտ շահույթը աճել է 37,8 տոկոսով

Microsoft ընկերությունը հրապարակել է ֆինանսական տարվա հաշվետվությունը, որի համաձայն ձեռնարկության շահույթը զուտ շահույթն աճել է 37,8 տոկոսով՝ մինչև 16,8 մլրդ դոլար,-լուրը գրում է Gazeta-ն:

Միևնույն ժամանակ ՏՏ կորպորացիայի տարեկան հասույթը նախորդ ժամանակաշրջանի ցուցանիշների համեմատ կրճատվել է 8.8 տոկոսով՝ մինչև 85,32 միլիարդ դոլար: Չորրորդ եռամսյակում այս ցուցանիշը նվազել է 7.1տոկոսով և կազմել է  20.6 մլրդ դոլար:

«Նախորդ տարին եղել է շրջադարձային, ինչպես մեր սեփական վերափոխման, այնպես էլ մեր հաճախորդների հետ համագործակցության հետ կապված, ովքեր պատրաստվում են իրենց սեփական թվային վերափոխմանը: Microsoft Cloud-ը զգալի թափ է հավաքում և մենք լավ ցուցանիշներ ունենք՝ նոր հնարավորությունների հասնելու համար»,-մեկնաբանել է Microsoft-ի ղեկավար Սատյա Նադելլան:
 

Placeholder
Ֆինանսական տարվա ընթացքում Microsoft-ի զուտ շահույթը աճել է 37,8 տոկոսով