ՀԽ. Իրավիճակի խաղաղ կարգավորման լավագույն տարբերակը բանակցություններով հարցը լուծելու երկուստեք կամքն է
Քաղաքական
11:56 20/07/2016

ՀԽ. Իրավիճակի խաղաղ կարգավորման լավագույն տարբերակը բանակցություններով հարցը լուծելու երկուստեք կամքն է

Հանրային խորհրդում հուլիսի 19-ին տեղի է ունեցել արտահերթ լիագումար փակ նիստ` ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված իրադրության և հարցի լուծման խաղաղ տարբերակների քննարկման նպատակով:

Խորհուրդի մամուլի պատասխանատուի փոխանցմամբ,  ՀԽ անդամները միակարծիք են եղել, որ իրավիճակի խաղաղ կարգավորման լավագույն տարբերակը բանակցությունների և երկխոսության միջոցով հարցը լուծելու երկուստեք կամքն է, որը հնարավորինս կնվազեցնի խնդրի բացասական հետևանքները:

Հանրային խորհուրդը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել, որպեսզի  հասարակությունն ու պետությունը լարված այս իրավիճակը հաղթահարեն առանց ցնցումների:  

ՀԽ-ն գտնում է, որ ներկա իրադրության կարգավորումից հետո պետք է ապահովվի լայն երկխոսություն իշխանությունների և հասարակության տարբեր շերտերի միջև Հայաստանի առջև ծառացած խնդիրների` հատկապես Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ:


 

Placeholder
ՀԽ. Իրավիճակի խաղաղ կարգավորման լավագույն տարբերակը բանակցություններով հարցը լուծելու երկուստեք կամքն է