Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 55%-ով
Տնտեսություն
10:59 20/07/2016
Հայաստան

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 55%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի և Վրաստանի առևտրի շրջանառությունը կազմել է  98 մլն 322.3 հազար դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 55%-ով: 

2015թ-ի հունվար-մայիսին առևտրաշրջանառությունը կազմել է 63 մլն 337.2 հազար դոլար: Այսպիսով, Վրաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի 5,2%-ը:

Ըստ ԱՎԾ-ի՝  այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանից Վրաստան արտահանումը կազմել է 57 մլն 107.8 հազար դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով շուրջ 50%-ով:

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա Վրաստանից Հայաստան ներմուծումը կազմել է շուրջ 41 մլն 214.5 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 61,9%-ով:

Այսպիսով, այս տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքներով Հայաստանի արտահանման կառուցվածքում Վրաստանի մասնաբաժինը կազմել է 8.7%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 3.3%:

 

Placeholder
Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 55%-ով