Իրանը  հայկական կողմի խնդրանքով ավելացրել է գազի մատակարարումը. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:59 21/07/2016

Իրանը հայկական կողմի խնդրանքով ավելացրել է գազի մատակարարումը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ երեկվանից արդեն իրանական կողմը հայկական կողմի խնդրանքով սկսել է գազի ավելացված մատակարարումը` կապված Վրաստանում մայրուղային գազահաղորդակցման վերանորոգման աշխատանքների հետ:

Մինչ այս իրանական կողմի հետ ընթանում էին աշխատանքային բանակցություններ` այդ և մի շարք այլ հարցերի առնչությամբ, իսկ  հուլիսի 25-ին, թերթի տեղեկություններով, ՀՀ էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը կայցելի Իրան` երկկողմանի հարցերի քննարկման համար, ինչպես նաև ճանաչողական այցով: Թերթի հարցին, թե ավելացված ծավալներով իրանական գազը կմատակարարվի միայն մե՞կ ամիս, թե՞ դրանից հետո ևս, ասվեց` առայժմ մեկ ամիս: 

Placeholder
Իրանը հայկական կողմի խնդրանքով ավելացրել է գազի մատակարարումը. «Հրապարակ»