Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հուլիսի 21-ի, ժամը 02: 30–ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն: Այս պահի դրությամբ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ նախնական տվյալներով տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։