Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հաստատել է, որ «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կհամալրի թիմի շարքերը: Ֆուտբոլիստի հետ, ով դեռ պետք է բուժզննում անցի, կստորագրվի պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2020 թ.-ը: Այս մասին տեղեկացնում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 2013 թ. մյունխենյան թիմը 37 մլն. եվրո էր վճարել «Բորուսիային»` Գյոտցեի տեղափոխության համար: Այս անգամ տրանսֆերի գումարի չափը չի նշվում, սակայն գերմանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ այն կազմել է 26 մլն եվրո:
«Բավարիայի» կազմում Մարիոն 3 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 2 անգամ` գավաթակիր, ինչպես նաև 1 անգամ` ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր: Նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգայում նա մասնակցել է 14 հանդիպման` դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: