Շվեդիայում ավտոբուսի վարորդը ծեծել է սիրիացի փախստականին
Աշխարհում
11:54 21/07/2016
Աշխարհ

Շվեդիայում ավտոբուսի վարորդը ծեծել է սիրիացի փախստականին

Շվեդիայում ավտոբուսի վարորդը հարձակվել է  ուղևորի վրա, ով եղել է սիրիացի փախստական: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Local-ին:

Տուժողը՝ Մուհամմեդը, ասել է, որ վարորդը կանոնավոր չի ցանկացել թողնել փախստականներին բարձրանալ ավտոբուս, փակել է դուռը: Սիրիացին որոշել է նկարել նրան և տարածել լուսանկարները:

Վարորդը տեսել է, որ իրեն նկարում են և զայրացել է: Նա որոշել է ինքը լուսանկարել փախստականին, իսկ երբ նա թաքցրել է իր դեմքը, սկսել է ծեծել ու գոռացել է՝ «ատում եմ ձեզ, անիծված խոզեր»:

Միջադեպը նկարահանել է ավտոբուսի ուղևորներից մեկը:

«Ես չեմ հասկանում՝ ինչու և ինչպես դա տեղի ունեցավ: Ես երբեք չեմ մտածել, որ ինձ հետ կարող է նման բան պատահել Շվեդիայում: Միջադեպը շատ նվաստացուցիչ էր ինձ համար, ես դեռևս չեմ կարողանում գիտակցել տեղի ունեցածը»,- պատմել է Մուհամմեդը:

Հաղորդվում է, որ կազմակերպությանը ղեկավարությունը, որին պատկանել է ավտոբուսը, ներողություն է խնդրի միջադեպի համար, իսկ վարորդին ազատել աշխատանքից:

 

Placeholder
Շվեդիայում ավտոբուսի վարորդը ծեծել է սիրիացի փախստականին