Բասկետբոլի երիտասարդական թիմը հաղթեց Վրաստանի ընտրանուն
Սպորտ
14:14 21/07/2016

Բասկետբոլի երիտասարդական թիմը հաղթեց Վրաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը տոնել է իր առաջին հաղթանակը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում: A ենթախմբի չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին 65:62 հաշվով դժվարին հաղթանակ է տոնել Վրաստանի թիմի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է 18 միավորով ճանաչվել Արամ Ասլանյանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականն այսքանով ավարտեց ելույթները Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության խմբային մրցաշարում: Հայ բասկետբոլիստներն անցկացրին 4 հանդիպում, որոնցից միայն մեկում կարողացան հաղթանակ տոնել և 5 միավորով գրավեցին 5-րդ հորիզոնականը:
Հայաստանը պայքարը կշարունակի 17-ից 20-րդ տեղերի համար: Հուլիսի 22-ին երիտասարդական ընտրանին կմրցի Էստոնիայի հետ:
 

Placeholder
Բասկետբոլի երիտասարդական թիմը հաղթեց Վրաստանի ընտրանուն