Ոստիկանությունը հեռացրեց ցուցարարներին Խորենացի փողոցից
Քաղաքական
07:06 21/07/2016

Ոստիկանությունը հեռացրեց ցուցարարներին Խորենացի փողոցից

Այսօր լուսադեմին ժամը 05:00-ի սահմաններում ոստիկանությունը երկու զգուշացումից հետո՝ուժի կիրառմամբ, հեռացրեց ցուցարարներին Խորենացի փողոցից: Բերման ենթարկվեցին տասնյակ քաղաքացիներ:

Ցուցարարներին ուղղված կոչում ոստիկանները պահանաջում էին  անհապաղ դադարեցնել անօրինական հավաքը և վերականգնել փողոցի երթևեկություն, սակայն  ցուցարարները չենթարկվեցին իրավապահների պահանջին:

Նշենք, որ ավելի վաղ ոստիկանության ու ցուցարարների բախման արդյունքում Երևանի տարբեր բուժհաստատություններ էին դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։



Panorama.am-ի տեսախցիկը ֆիքսել է նաև գիշերը Խորենացիում՝ մինչ ցուցարարներին հեռացնելը

Placeholder
Ոստիկանությունը հեռացրեց ցուցարարներին Խորենացի փողոցից