ԸՕ փոփոխությունները կյանքի կոչելու  համար անհրաժեշտ  16 մլն եվրոյի  խնդիրը լուծվել է.«Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:49 22/07/2016
Հայաստան

ԸՕ փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ 16 մլն եվրոյի խնդիրը լուծվել է.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու  համար անհրաժեշտ  16 մլն եվրոյի  խնդիրն արդեն իսկ լուծվել է։ 

Թերթին հայտնի է դարձել, որ եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսուն հաջողվել է շատ ավելի մեծ գումար գտնել, քան պահանջվող 16 մլն եվրոն է։  Այս անգամ էլ խնդիր է առաջացել, քանի որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները քննարկումների ժամանակ  ասում են, թե իբր մինչև առաջիկա ընտրությունները  ընտրողների 10 մատների մատնահետքերի բազա հնարավոր չի լինի հավաքել։ Ներկայումս միջազգային  կազմակերպությունները և ՀՀ իշխանությունները  քննարկում են  ընտրական համակարգի  փոփոխությունների  հնարավոր մասշտաբները։

Placeholder
ԸՕ փոփոխությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ 16 մլն եվրոյի խնդիրը լուծվել է.«Ժողովուրդ»