Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում ահաբեկչական խմբավորում է վնասազերծվել
Քաղաքական
11:31 22/07/2016
Տարածաշրջան

Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում ահաբեկչական խմբավորում է վնասազերծվել

Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում ահաբեկչական խմբավորում է վնասազերծվել,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արևմտյան Ատրպատական նահանգի Սալմաս շրջանում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողների և հակահեղափոխական ահաբեկչական խմբավորումների միջև տեղի ունեցած զինված բախման ժամանակ ԻՀՊԿ-ին հաջողվել է ամբողջովին վնասազերծել ահաբեկչական խմբավորմանը:

Արևմտյան Ատրպատականի նահանգապետի՝ անվտանգության հարցերով տեղակալ Ալիռեզա Ռադֆարը «ՄԵՀՐ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ հակաահաբեկչական գործողության արդյունքում՝ խմբավորման մեկ անդամ սպանվել է, իսկ մեկը՝ ձերբակալվել:

Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգը սահմանակցում է Թուրքիային, Իրաքին և Նախիջևանին:

Placeholder
Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում ահաբեկչական խմբավորում է վնասազերծվել