Մովսեսում հակառակորդը կրակել էր գերեզմանատան ու խաղահրապարակի ուղղությամբ
Քաղաքական
10:10 22/07/2016

Մովսեսում հակառակորդը կրակել էր գերեզմանատան ու խաղահրապարակի ուղղությամբ

Տավուշի մարզի Մովսես գյուղում, որտեղ նախօրեին հակառակորդը մարդաշատ վայրերում կրակոցներ էր արձակել, գիշերը հանգիստ է անցել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:

«Գիշերը մինչև ժամը մեկ անց կես գյուղամիջում նստել եմ տղերքի հետ, սպասել, ոչ մի բան չի եղել, գնացել ենք տներով», -փոխանցեց գյուղապետը:

Ներկայացնելով նախորդ օրվա՝ հուլիսի 21-ին, ստեղծված լարվածությունը, Ավալյանը տեղեկացրեց, որ հակառակորդը «ԴՇԿ»-ից կրակել է մասնավորապես դպրոցին հարակից խաղահրապարակի ու գերեզմանատան ուղղությամբ, որտեղ մարդիկ համեմատաբար շատ են եղել:

«Դպրոցին մոտ խաղահրապարակ ունենք, երեխեքը խաղալուց են եղել ըտեղ, կրակել են: Մեկ էլ գերեզմանատան ուղղությամբ են կրակել, որտեղ հուղարկավորություն էր: Արարողությունից հետո մի քանի անգամ կրակեցին մեքենաների ուղղությամբ: Մեքենաները չեն վնասվել, բայց մեկի մեքենայի անտենան ա խփել, կոտրել», -փոխանցեց պարոն Ավալյանը:


«Ամեն հինգշաբթի դրանք պալիգոնի օրեր են անցկացնում, լինում են կրակոցներ, բայց դիրքերի վրա, փոքր զինատեսակներից: Բայց երեկվանը «ԴՇԿ»-ից էր», -նկատեց Մովսեսի գյուղապետը:

Placeholder
Մովսեսում հակառակորդը կրակել էր գերեզմանատան ու խաղահրապարակի ուղղությամբ