«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց խոշոր հաշվով
Սպորտ
18:17 22/07/2016

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց խոշոր հաշվով

Չինաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր կայացած ընկերական խաղում ուժերը չափեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Մանկունյցիները պարտվեցին 1:4 հաշվով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բորուսիայի» կազմում 19-րդ րոպեին հաշիվը բացեց Գոնսալո Կաստրոն, 35-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով իր թիմի առավելությունը կրկնապատկեց Պյեր Էմերիկ Օբամեյանգը, ընդմիջումից հետո հաշիվը 3:0 դարձրեց Ուսման Դեմբելեն, իսկ 86-րդ րոպեին «Բորուսիայի» կազմում աչքի ընկավ Գոնսալո Կաստրոն:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում միակ գոլը 59-րդ րոպեին հեղինակեց թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 66-րդ րոպեին փոխարինվեց:

Հատկանշական է, որ իր առաջին գոլը Մխիթարյանը խփեց իր նախկին թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» դարպասին: «Ուիգանի» հետ կայացած առաջին ընկերական խաղում Հենրիխը խաղադաշտում անցկացրեց 45 րոպե` 2-րդ խաղակեսի մեկնարկին փոխարինվելով: Այս անգամ Մոուրինյոն շարունակեց վստահել հայ կիսապաշտպանին և չսխալվեց:  Զուր չէր Ժոզեն նշել, որ չլինելով հարձակվող` Մխիթարյանը կարողանում է շատ գոլեր խփել և ինքը գնահատում է ֆուտբոլիստի այդ կարողությունը:

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մանկունյանցիները կանցկացնեն Պեկինում` մրցելով «Մանչեսթեր Սիթիի» հետ:
 

Placeholder
«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց խոշոր հաշվով