Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 19 անգամ. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
09:12 22/07/2016
ԼՂՀ

Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 19 անգամ. ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 19 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 320 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:








 

Placeholder
Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 19 անգամ. ԼՂՀ ՊՆ