Պատանդ ոստիկաններից երկուսն ազատ են արձակվել
Քաղաքական
11:15 23/07/2016

Պատանդ ոստիկաններից երկուսն ազատ են արձակվել

Պատանդ պահվող ոստիկաններից երկուսը՝ լեյտենանտ և սերժանտ, արդեն ազատ են արձակվել: Նրանք շուտով կմիանան իրեն ընտանիքներին: Բարձրաստիճան մյուս երկու ոստիկանները՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ազատ կարձակվեն մամուլի կետ ստեղծելուց հետո:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ զինված խմբի անդամները հանդիպել են է ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ:  Որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ:

Placeholder
Պատանդ ոստիկաններից երկուսն ազատ են արձակվել