Pokemon Go խաղը ռեկորդ է սահմանել App Store-ում
Տնտեսություն
11:09 23/07/2016

Pokemon Go խաղը ռեկորդ է սահմանել App Store-ում

Առաջին շաբաթվա ընթացքում App Store-ում Pokemon Go խաղը ներբեռնել են ավելի շատ, քան ցանկացած այլ հավելված: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Apple ընկերության հայտարարությանը։

Սակայն ընկերությունից չեն հայտնել, թե որքան օգտատերեր են ներբեռնել խաղը, որն է եղել նախորդ ռեկորդը։

Ինչպես տեղեկացնում է CNN Money-ն՝  Pokemon Go-ն ռեկորդակիր է դարձել նաև Google Play-ում։

Ավելի վաղ հայտնել էին, որ Pokemon Go խաղը երկու տարվա ընթացքում 3 մլրդ դոլարի եկամուտ կապահովի Apple ընկերության համար:

Նշվում է նաև, որ Pokemon Go-ն արդեն հասանելի է աշխարհի 35 երկրում: Միայն ԱՄՆ-ում այն ունի ավելի քան 21 մլն ակտիվ խաղացող, ովքեր App Store առցանց խանութից գնում են խաղի շարունակման համար անհրաժեշտ PokéCoin-ները: 100 հատ PokéCoin-ն արժե 99 ցենտ, իսկ դրանց 14.500 հատանոց տուփը` 99.99 դոլլար:
 

Placeholder
Pokemon Go խաղը ռեկորդ է սահմանել App Store-ում