Վիտալի  Բալասանյանը մանրամասներ է ներկայացնում  Եղիազարյանի ու Օսիպյանի ազատ արձակման պայմանի մասին
Քաղաքական
11:31 23/07/2016
Հայաստան

Վիտալի Բալասանյանը մանրամասներ է ներկայացնում Եղիազարյանի ու Օսիպյանի ազատ արձակման պայմանի մասին

«Սասնա ծռեր» զինված խմբի և իրավապահների միջև բանակցությունների միջնորդ հանդիսացող Վիտալի Բալասանյանը քիչ առաջ «Շանթ» հեռուստաընկերության եթերում մանրամասներ ներկայացրեց կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության և իրականացվելիք գործողությունների մասին:

Բալասանյանի փոխանցմամբ՝ շարքային երկու ոստիկաններ առանց որևէ պայմանի ազատ են արձակվել Էրեբունու ՊՊԾ տարածքից: 

Ըստ նրա, այժմ պայմանավորվածություն կա լրատվամիջոցների ներկայությունն ապահովել չեզոք գոտում, որը վերահսկվում է ոստիկանության և ԱԱԾ կողմից՝ շուրջօրյա լրատվություն ապահովելու նպատակով:

Նա նշեց, որ լրատվական կենտրոնի հիմնումից հետո ազատ կարձակվեն մյուս երկու պատանդները՝ Եղիազարյանն ու Օսիպյանը:

«Դա ոչ թե փոխանակում է, այլ քայլ է, որը կատարվել է մեր բոլորի   կողմից՝ իմ միջնորդությամբ»:

Հիշեցնենք, որ  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ Վարդան եղիազարյանը ի թիվս այլ ոստիկանների՝ մի քանի օր է ոստիկանության Էրեբունու ՊՊԾ տարածքում պատանդի կարգավիճակում են պահվում «Սասնա ծռեր» զինված խմբի ներկակացուցիչների կողմից:

Placeholder
Վիտալի Բալասանյանը մանրամասներ է ներկայացնում Եղիազարյանի ու Օսիպյանի ազատ արձակման պայմանի մասին