Իրանցի փորձագետ. Հայաստանն Իրանի համար դեպի քրիստոնյա աշխարհ բացվող դուռ է
Քաղաքական
14:25 25/07/2016
Տարածաշրջան

Իրանցի փորձագետ. Հայաստանն Իրանի համար դեպի քրիստոնյա աշխարհ բացվող դուռ է

«Հայաստանն Իրանի համար դեպի քրիստոնյա աշխարհ բացվող դուռ է»,-իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նման տեսակետ է հայտնել իրանցի փորձագետ Վալի Քուզեգար Քալեջին:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության նախաձեռնությամբ «Կովկաս, Իրանի ռազմավարական շահերը» խորագրով կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ իրանցի փորձագետը, կարևորելով Իրանի և Հայաստանի կապերի խորացումը, նշել է. «Հայաստանն Իրանի համար դեպի քրիստոնյա աշխարհ բացվող դուռ է. Միևնույն ժամանակ Հայաստանն Իրանի միջոցով մուտք է գործում Մերձավոր Արևելք և իսլամական աշխարհ: Հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերն Իրանի հետ հարաբերությունների խորացման հարցում համակարծիք են»:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Քալեջին նշել է, որ Ղարաբաղի հարցով պետք է հատուկ կոմիտե ստեղծվի, քանի որ եթե այնտեղ ինչ-որ զարգացում է տեղի ունենում, այն անմիջապես իր ազդեցությունն է ունենում տարածաշրջանի քաղաքական հավասարակշռության վրա:

Կովկասի ուսումնասիրությունների հիմնադրամի ղեկավար Սեյյեդ Մեհդի Հոսեյնին էլ, իր խոսքում անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը, նկատել է, որ ինչպես Իրան-Հայաստան, այնպես էլ Իրան-Ադրբեջան երկաթգծերի կառուցումն Իրանի համար ունի ռազմավարական նշանակություն:

Placeholder
Իրանցի փորձագետ. Հայաստանն Իրանի համար դեպի քրիստոնյա աշխարհ բացվող դուռ է