Իրանցի պաշտոնյա. Հայաստան առաքվող իրանական գազի ծավալը կարող է ավելանալ
Տնտեսություն
16:36 25/07/2016
Տարածաշրջան

Իրանցի պաշտոնյա. Հայաստան առաքվող իրանական գազի ծավալը կարող է ավելանալ

«Հայաստան առաքվող իրանական գազի ծավալը կարող է ավելանալ,-իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրեն Ազիզօլլահ Ռամեզանին:

Իրանցի պաշտոնյան այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով գազի ոլորտում Իրանի և Հայաստանի համագործակցությանը, տեղեկացրել է, որ համաձայն գազ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի շրջանակներում օրական 1 մլն. խմ. գազ է արտահանում:

Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրենը հավելել է, որ տարվա ընթացքում գազի ծավալը կարող է ավելանալ՝ հասնելով մինչև 1-ից 1.5 միլիարդ խմ-ի:

Placeholder
Իրանցի պաշտոնյա. Հայաստան առաքվող իրանական գազի ծավալը կարող է ավելանալ