Հալեպի պետական թանգարանը դարձել է հրթիռակոծությունների թիրախ
Քաղաքական
15:26 25/07/2016
Աշխարհ

Հալեպի պետական թանգարանը դարձել է հրթիռակոծությունների թիրախ

Հալեպի պետական թանգարանը մի քանի անգամ հրթիռակոծվել է զինյալ ահաբեկչական խմբավորումներից կողմից: Հալեպի «Գանձասար» թերթը գրում է, որ երեկ առավոտյան ևս տասնյակ հրթիռների թիրախ է դարձել մշակութային օջախը: Թանգարանը նյութական մեծ վնասներ է կրել:

Օրեր առաջ Սիրիայի թանգարանների և հնությունների  տնօրինությունը հաղորդագրություն էր տարածել՝ դատապարտելով զինյալ ահաբեկական խմբավորումներից կողմից Հալեպի պետական թանգարանի հրթիռակոծումը:

Հալեպի պետական թանգարանը հիմնվել է 1931 թվականին, հավաքածուում են Հալեպի և աշխարհի կարևորագույն հնություններ և գանձեր:
 

Լուսանկարները՝ «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջից: 

Placeholder
Հալեպի պետական թանգարանը դարձել է հրթիռակոծությունների թիրախ