Թուրքիայում 42 լրագրողի ձերբակալության օրդեր է տրվել
Քաղաքական
11:27 25/07/2016
Տարածաշրջան

Թուրքիայում 42 լրագրողի ձերբակալության օրդեր է տրվել

Թուրքիայի իշխանությունները երկրում հեղաշրջման փորձից հետո 42 լրագրողի ձերբակալության օրդեր են տվել:  Այս մասին գրում է Գազտեա.ռու կայքը՝ հղում անելով Reuters-ին:

Ներկա պահին հետախուզման և լրագրողների ձերբակալության օպերացիա է իրականացվում, որոնք կասկածվում են Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ:

Ավելի վաղ Թուրքիայում ձերբակալվել էր Գյուլենի ազգականը, Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի  բարձրագույն խորհուրդը դադարեցրել էր Գյուլենի  հետ կապ ունեցող  24 ԶԼՄ-ի  հեռարձակումների արտոնագրերը:

Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են հուլիսի 16-ին  հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 13 հազար մարդ:
 

Placeholder
Թուրքիայում 42 լրագրողի ձերբակալության օրդեր է տրվել